Իտալական «Տորինո»-ն ու Իսպանիայի նախորդ առաջնության չեմպիոն «Ատլետիկո Մադրիդ»-ը համաձայնեցրել են կիսապաշտպան Ալեսիո Չերչիի տրանսֆերը:
Վաղը`սեպտեմբերի 1-ին, իտալացին բուժզննում կանցնի «Ատլետիկո»-ում ու պայմանագիր կստորագրի իր նոր ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը կկազմի 12 մլն եվրո: «Տորինոն»-ն ևս 2 մլն եվրո կստանա բոնուսների տեսքով:
Նախկինում նշվում էր, որ Չերչին կարող է տեղափոխվել իտալական «Միլան», սակայն վերջին պահին ֆուտբոլիստը որոշել է կարիերան շարունակել Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ: