ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարը:
6-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոչք է խաղացել Տուվշինտգուս Բատչիմեգի հետ: Պարտիան ավարտվել է 47-րդ քայլում:
Նշենք, որ 6-րդ տուրից առաջ Դանիելյանը բաժանում էր 5-6-րդ հորիզոնականները: Ահա 6-րդ տուրի ավարտված պարտիաների արդյունքերը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ժաո Սյու –Կոներու` 1 – 0
Կոսինցեվա –Դրոնավալի` 1 – 0
ՈՒշենինա -Հոու Յուֆան` 0 – 1
Յու Վենջուն -Լ՝Ամի` 1 – 0