Գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Սինձի Կագավայի հետ:
Ճապոնացի կիսապաշտպանը «Բորուսիա»-ի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2018 թվականը: Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 7.5 մլն եվրո: Եվս 5 մլն եվրո «Մանչեսթեր»-ը կարող է ստանալ բոնուսների տեսքով:
Հիշեցնենք, որ Կագավան «Մանչեսթեր» էր տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդ»-ից 2012 թվականին: