«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Բողոք երկրի սրտից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Երկրի սրտում՝ Հանրապետության հրապարակում, իր բողոքն է հայտնում Գայանե Նասոյանը:
5 ամիս բանակում ծառայելուց հետո Գայանե Նասոյանի որդին՝ Մարտին Վարդանյանը, ոչ ադեկվատ գործողությունների հետևանքով տեղափոխվել է հոգեբուժարան: Բժիշկը եզրակացություն է գրել, որ տղան գանգուղեղի վնասվածք ունի և այլևս չի կարող շարունակել ծառայությունը:
2012 թվականի մարտի 8-ի երեկոյան տղաս եկավ տուն ասաց՝ մամա Կոմայգում արվամոլի ենք ծեծել:
Մարտին Վարդանյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
Մայրը պայքարում է համասեռամոլին ծեծի ենթարկած որդու 6 տարվա պատժաչափը փոխելու համար: