Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան տեղափոխվում է «Բորուսիա»: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Ակումբները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ վերջնական համաձայնության են եկել այսօր: Աղբյուրի պնդմամբ Կագավայի տրանսֆերի արժեքը կկազմի 8 մլն եվրո: Գերմանական ակումբի հետ ֆուտբոլիստը կկնքի 4 տարվա պայմանագիր: Պաշտոնապես այս մասին կհայտարարվի մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը:
Հիշեցնենք, որ Կագավան «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել «Բորուսիա»-ից 2012 թվականին: Այդ ժամանակ տրանսֆերի արժեքը կազմել էր 17 մլն ֆունտ: