Այսօր` օգոստոսի 31-ին, Անգլիայի Պրեմիեր Լիգայում տեղի են ունենում 3-րդ տուրի հանդիպումները: Խաղային օրվա առաջին խաղում Լոնդոնում միմյանց հետ մրցում էին «Տոտնհեմ»-ը և «Լիվերպուլ»-ը:
Հանդիպումն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ: Հաշիվը բացվեց հանդիպման 8-րդ րոպեին: Հենդերսոնի փոխանցումից հետո աչքի ընկավ Ստերլինգը: Ընդմիջումից անմիջապես հետո «Լիվերպուլ»-ը կրկնապատկեց իր առավելությունը: 11 մետրանոց հարվածը հստակորեն իրացրեց թիմի ավագ Սթիվեն Ջերարդը: Խաղի 60-րդ րոպեին իր առաջին գոլը «Լիվերպուլ»-ի կազմում խփեց պաշտպան Ալեբերտո Մորենոն: Հանդիպումն այդպես էլ ավարտեց 0:3 հաշվով:
Տուրի վերջին խաղում կմրցեն «Լեսթերը»-ը և «Արսենալ»-ը:
«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»` 0:3
0:1 Ստերլինգ (8’),0:2 Ջերարդ (49′) 0:3 Մորենո (60’)