Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է Գերմանիայի ընտրանու դեմ կայանալիք խաղի մասին.
«Առաջիկա խաղում մեր համար արդյունքը կարևոր չէ: Ինձ համար առաջնայինը թիմի ցուցադրած խաղն է: Նաև շատ եմ կարևորում այն, որ հավաքականի ներսում տիրի լավ մթնոլորտ»-, ասել է Մարտինոն:
Հիշեցնենք, որ Արգենտինայի ընտրանին Գերմանիայի հավաքականի հետ կմրցի սեպտեմբերի 3-ին: