Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել ևս մեկ ֆուտբոլիստ:
Հայաստանի ազգային ըտրանու գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը թիմ է հրավիրել «Միկայի» պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվային: Հավաքականը մարզական հավաք է անցկացնում` նախապատրաստվելով Լատվիայի և Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներին:
Առաջիկա հանդիպումը տեղի կունենա Սեպտեմբերի 3-ին: Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում մեր ընտրանին ընկերական հանդիպման շրջանակներում կմրցի Լատվիայի ազգային հավաքականի հետ: