Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քանդելով հասան հասարակության հիմքին

Մի քանի օր առաջ իր ծաղկաձորյան «հայտնության» ընթացքում Սերժ Սարգսյանն իր հպարտությունն էր արտահայտում Հայաստանի դպրոցականների օլիմպիական հաջողություններով, որ ունենում են այս կամ այն առարկայի միջազգային օլիմպիադաներում: Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Հայաստանն իր հարևաններին գերազանցում է այդ հաջողություններով, ինչն էլ հուշում է, որ այդ սերունդը Հայաստանում էլ ավելի մեծ հաջողություններ է ունենալու, քան իրենց սերունդը:

Սերժ Սարգսյանի խոսքերից չէր անցել մի քանի օր, երբ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, ու նրա թիկնապահներից մեկին է պարգևատրել, այն մեկին, որը Գորիսում Լիսկայի տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասնակիցներից մեկն էր:

Հայաստանի դպրոցականների օլիմպիական պարգևներով հպարտացող Սերժ Սարգսյան և հանցավոր հաջողություններով հայտնի Լիսկային պարգևատրող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան: Մի պահ թվում է, որ այս երկու իրավիճակները՝ օլիմպիական դպրոցականների հաջողություններն ու Լիսկայի հաջողությունները անպատիժ հանցանքների ոլորտում, չեն կարող միևնույն հարթության մեջ գտնվել: Բայց արի ու տես, որ գտնվում են: Ավելին` դպրոցականների առարկայական օլիմպիադաների հաջողություններով հպարտացող Սերժ Սարգսյանն է Լիսկային պարգևատրող Արմեն Երիցյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար, ինչի համար Երիցյանը նույնիսկ ՕԵԿ-ին ուրացավ՝ նախարար մնալու համար:

Հիմա, Հայաստանում իշխանական համակարգը դպրոցականների առարկայական օլիմպիադաներում հաղթանակներով հպարտացո՞ղ համակարգն է, թե՞ զանազան հանցագործներին պարգևատրող համակարգը: Այս հարցի պատասխանը տալիս է Հայաստանի ներկայիս վիճակը՝ իր բազում ներքին ու արտաքին խնդիրներով, իր կադրային քաղաքականությամբ, իր` այսպես ասած նոր կառավարությամբ: Պարզապես բոլոր քողերը արդեն գործածվել և այլևս պիտանի չէին վերագործածման, հերթը հասել է դպրոցականներին, որոնցով փորձ է արվում հանրայնորեն լեգիտիմացնել իշխող համակարգը: Իրականում տեղի է ունենում կրթական համակարգի, կրթություն երևույթի, արժեքի վարկաբեկում:

Երբ կրթական քողով ծածկվում է լիսկաներին պարգևատրող համակարգը, այստեղ կրթությունը ոչ թե հանրային արժեք է դառնում, այլ վարկաբեկվում է հենց այդ պարգևներով: Հայաստանի իշխող համակարգը չի թողել չվարկաբեկված և ոչ մի լուսավոր գաղափար, որը կարող էր հասարակության համար դառնալ նոր տեսլականների, երազների խթան, որը կարող էր հասարակությանը կապել երկրի հետ, հասարակության համար երկրում ապագայի ուրվագծեր ձևավորել, չնայած ներկայիս տխուր պատկերին: Հերթը հասել է կրթությանը: Կրթությունն արժեք կարող է ներկայացնել մի համակարգ, որը գործնականում առաջնորդվում է այդ արժեքով, որը գործնականում առաջնորդվում է կրթված, գիտելիքի գնահատելի պաշարով անձանց նկատմամբ ընդգծված հոգատարությամբ: Ընդ որում` այդ հոգատարությունը պետք է արտահայտվի ոչ թե այդ անձանց հասցեին կենացներ ասելով, այլ այդ անձանց իշխանություն վստահելով:

Մի պահ թվում էր, թե այդ գործընթացը Հայաստանում սկսվել է: Իշխանության մեջ հայտնվում էին ոչ միայն արտաքինից կոկիկ, այլ կարծես թե նաև մասնագիտորեն, բովանդակային առումով լեցուն անձինք: Սակայն բավական էր մեկ-երկու տարվա գործունեություն, երբ պարզ դարձավ, որ այդ անձանցից պահանջվում է մի բան՝ գեղեցիկ կերպով փաթեթավորել իշխանական ներկայիս համակարգը, մասնագիտական ունակությունները ծառայեցնել ոչ թե համակարգը փոխելուն, այլ համակարգի գործողությունները այլ լույսի տակ ներկայացնելուն, որպեսզի ստվերում այդ գործողությունները շարունակվեն սովորականի նման: Արդյունքը այն է, որ հասարակությունը կորցրել է հավատը նաև Հայաստանում կրթությամբ և գիտելիքով ինչ-որ բանի հասնելու հանդեպ, քանի որ այդ արժեքները իշխող համակարգի ձեռքի գործիք են դարձել:

Այս ապատիան իսկապես աղետալի է, այն գործընթացը, որ սկսված է՝ կրթություն երևույթի կոնյունկտուրային շահագործում, կարող է լինել ցանկացած այլ գաղափարի շահագործումից ավելի աղետալի հետևանքներով լեցուն, քանի որ այստեղ մենք հասել ենք արդեն հասարակության, պետության հիմքին: Կրթությունը հիմքն է, և երբ այն քանդվում է կամ աղավաղվում, երբ աժեզրկվում է կամ հանրային գիտակցության մեջ ամրապնդվում որպես ընդամենը իշխանությանը ծառայելու պիտանի գործիք, ապա հասարակությունը արդեն քանդվում է հիմքից: Հայաստանի հասարակությունը վերից վար են քանդում, քանդելով արդեն հասել են հիմքին: Սա է ամենավտանգավորը:

Կա՛մ հանգիստ թողեք կրթությունը, և թող հասարակությունը գոնե ջերմանա այդ մի անձեռնմխելի արժեքով, քանի որ դրա նշանակությունն ու կարևորությունը գիտե առանց ձեզ էլ, առանց լիսկաներին պարգևատրողների ելույթների ու ճառերի էլ, կա՛մ էլ կրթությունը պահելու դեպքում հրաժարվեք լիսկաներից և նրանց պարգևատրողներից: «Եվ-և» այս դեպքում չկա, իսկապես չկա, այս դեպքում «կամ-կամ» է, ընդ որում` անբեկանելի «կամ-կամ»:

Արտաքին քաղաքականության մեջ «և-և»-ի սպեկուլյացիան երկիրը հասցրել է գրեթե պատերազմի շեմին, կրթության շահարկման կամ արժեվորման հարցում «և-և»-ի սպեկուլյացիաները երկիրը կավիրեն արդեն ներսից, ընդ որում` հիմնահատակ՝ և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես:

Մի՛ արեք այդ բանը, մի ձեռքով լիսկաների ձեռք սեղմելու դեպքում, մյուս ձեռքը գոնե հեռու պահեք կրթություն արժեքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում