Ամառային տրանսֆերային պատուհանի աշխատանքի վերջին ժամերին Մադրիդի «Ռեալ»-ը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Չիչարիտոյի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
«Արքայական ակումբ»-ը ցանկանում է ձեռք բերել մեքսիկացի ֆուտբոլիստի իրավունքներն այն դեպքում, եթե Ռադամել Ֆալկաոյի և Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերների շուրջ վարվող բանակցություններն անհաջող ավարտվեն:
Նշենք, որ Չիչարիտոյի ծառայություններով է հետաքրքրված նաև Թուրինի «Յուվենթուս»-ը: