Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Որքան էլ արտագաղթը մեծանա, արժանապատվության համար պայքարող մարդ երկրում մնալու է. Վարդան Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

 – Պարոն Հարությունյան, իրողություն է, որ մեր երկրում ազատ խոսքի պակաս չկա, այնուամենայնիվ, այդ խոսքն այդպես էլ գործողությունների չի վերածվում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որտե՞ղ է խնդիրը:

 – Այս խնդիրը միայն մեր երկրում չէ: Աշխարհի բոլոր երկրներում՝ ժողովրդավարական կամ ոչ, խոսվում է ազատությունների մասին, ընդ որում՝ ինչքան երկիրը դիկտատորական է, այնքան շատ է խոսվում դրանց մասին: Եթե ուշադրություն դարձնեք, նույնիսկ երկրների անուններն են այդպես: Ոչ ժողովրդավարական երկրները կոչվում են, օրինակ, Չինաստանի ժողովրդական հանրապետություն, կամ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետություն, բայց, օրինակ, ժողովրդավար Գերմանիան կոչվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն: Դա բնական է, քանի որ ինքը՝ իշխանությունը, հասկանում է, որ ազատության հետ կապված խնդիր ունի և հոգեբանորեն փորձում է ապացուցել և՛ ինքն իրեն, և՛ իր ժողովրդին, և՛ դրսին, որ շատ ավելի ազատ է, քան մյուս երկրները:

Մյուս կողմից՝ ես հիմա կարող եմ ասել այն, ինչ ցանկանում եմ, և դուք կարող եք հրապարակել իմ ամբողջ ասածը, բայց դա բոլորովին չի նշանակի, որ երկիրը ժողովրդավարական է: Մի բան է ազատ խոսքը, բոլորովին այլ բան է ազատ խոսքի թողած ազդեցությունը: Եթե իմ արտահայտած խոսքը իշխանությունների վրա ոչ մի հետևանք չպետք է թողնի, եթե ձեր հրապարակած լրագրողական հետաքննությունը չպետք է ազդի իշխանության ընթացքի և որակի վրա, նշանակում է՝ այդ ազատությունը ֆիկցիա է, այդ ազատությունը արժեք չունի, ուղղակի շիրմա է, որի հետևում թաքնվում է իրականությունը: Սա է մեր իրականությունը, երբ մենք կարող ենք ասել ամեն ինչ, մեր իշխանությունները կարող են անել ամեն ինչ, և մեր ասածը և նրանց ամեն ինչ արածը բոլորովին կապակցված չեն: Այսինքն՝ մենք ըստ էության ժողովրդավարական երկիր չենք, որովհետև ունենք ազատ արտահայտվելու իրավունք, որոշ դեպքերում այդ իրավունքի համար նույնիսկ դատում են, բայց չունենք իշխանություն, որը պետք է լսի ժողովրդի արտահայտած խոսքը:

Այսինքն՝ ազատության այս չափաբաժինը միտումնավո՞ր է տրված՝ աշխարհին ներկայացնելու, որ այ, տեսեք՝ մենք ունենք ազատ խոսք, որ մեզ մոտ յուրաքանչյուրը կարող է քննադատել, ընդհուպ մինչև հայհոյել իշխանություններին և մնալ անպատիժ:

-Դա հենց իմ ասած շիրման է, որի հետևում թաքցնում են մեր իրականությունը: Ինչ վերաբերում է հայհոյանքին, ես ընդհանրապես դեմ եմ նույնիսկ հայհոյանքի արժանի իշխանությունների դեմ հայհոյանքին: Ես կողմ եմ հայհոյանքի արժանի իշխանություններին ժողովրդի ձայնի և ընդվզման միջոցով հեռացնելուն, բայց ոչ հայհոյելուն, քանի որ հայհոյանքը նույնիսկ նրանց ձեռնտու է, նրանք սկսում են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ տեսեք՝ բահերով ու փայտերով գալիս են մեզ վրա, մեզ հայհոյում են, իսկ մենք այնքան ազատասեր ենք, այնքան ենք հարգում նրանց իրավունքները, որ խիստ չենք դատում, ցմահ չենք բանտարկում, ընդամենը երկու-երեք տարի ենք դատապարտում:

Ո՞ր դեպքում է հնարավոր խոսքի միջոցով հասնել փոփոխության, որ հնչած խոսքը չդառնա ինքնանպատակ:

 -Խոսքը չարժեզրկել հնարավոր է միայն իրական ժողովրդավարական երկրում, երբ քաղաքացու արտահայտած միտքը կլինի էական իշխանավորի համար, երբ քաղաքացու ձայնը կլինի էական քվեարկության ժամանակ, երբ իրավապաշտպանի՝ այս կամ այն իշխանավորի հասցեին ուղղված խոսքը ճակատագրական կլինի այդ իշխանավորի համար, ինչպես լինում է ԱՄՆ-ի կամ Եվրոպայի նման երկրներում. չնչին ինչ-որ պատճառով նախարարներ և նախարարություններ են հրաժարական տալիս, դուրս մղվում իշխանական օղակներից, պատժվում: Այնտեղ իրոք գոյություն ունի դեմոկրատիա բառիս ամենաիսկական իմաստով, այդ երկրներում խոսքը արժեք ունի, մեր կարգի երկրներում խոսքը արժեք չունի: Մենք արտահայտվում ենք, խոսում, քանի որ մենք չարտահայտվել և չխոսել չենք կարող, բայց և՛ ես, և՛ դուք, և՛ ձեր թերթը վստահ պետք է լինենք, որ մեր խոսքը այս իշխանությունների վրա ոչ մի ազդեցություն չի ունենում:

Մենք ունենք նախադեպեր, երբ քաղաքական գործիչները, պատգամավորները վիրավորում էին լրագրողներին, մնում անպատիժ անգամ Էթիկայի հանձնաժողով դիմելուց հետո: Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը և մյուսները, մեծ հաշվով, մնում են անպատիժ: Եթե զսպաշապիկ լիներ, մենք ա՞յլ իրականության մեջ կապրեինք:

 –Ես կոնկրետ անհատների չեմ ուզում անդրադառնալ, քանի որ այն համատարած է մեր իրականության մեջ և սկսում է ամենավերին օղակներից: Մեր կարգի երկրում իշխանություն կոչվածը նախագահն է, նրանք ծառայում են իրենց տիրոջը, և եթե նախագահը նրանց առաջ խնդիր դներ հարգել դիմացինին, հարգել լրագրողին, հարգել հասարակական գործչին և ինքն էլ օրինակ ծառայեր նրանց համար, նրանցից որևէ մեկը չէր հանդգնի անել մի բան, որի համար լրագրողները պետք է դիմեին Էթիկայի հանձնաժողով կամ ընդհանրապես բողոքեին, որովհետև նրանք կփորձեին նմանվել իրենց: Մեր իրականությունը սա է, և թե՛իշխանության, թե՛ իշխանությանը կից բոլոր օղակները հարկ են համարում իրենց պատիվը պաշտպանել այնպես, ինչպես ձեր թվարկած անձինք: Այլ կերպ նրանք չեն պատկերացնում, դա իրենց աշխարհն է, մենք ապրում ենք նրանց աշխարհում, ոչ թե նրանք մեր աշխարհում, և նրանք իրենց աշխարհի կանոններով են վարվում մեզ հետ, իսկ մենք դա կարող ենք ընդունել կամ չընդունել:

Մենք ունենք հաջողված օրինակներ՝ հարյուր դրամի ակցիայի, Մաշտոցի պուրակի, Թռչկանի ջրվեժի, երբ քաղաքացու խոսքը լսելի եղավ…

-Լինում են դեպքեր, երբ մենք հասնում ենք հաջողությունների և ոգևորվում ենք դրանից: Սա նորմալ է և շատ մարդկային, մենք ոգևորվում ենք, քանի որ մենք չոգևորվել չենք կարող, մենք մեր ոգևորությամբ պետք է ապրենք, որպեսզի հետո նորից շարունակենք մանր հաջողությունների հասնել, բայց մեծ հաջողությունների ակնկալիքով պետք է ապրենք:

Սեպտեմբերը խոստանում է թեժ լինել, համենայնդեպս քառյակը որոշել է հանրահավաք անել, քանի որ իր՝ 12 կետերից բաղկացած պահանջները իշխանությունը չի կատարել: Ի՞նչ եք կարծում՝ այս լճացած իրավիճակում, երբ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն կա, հնարավո՞ր է լուրջ տեղաշարժ:

 -Ես կուզենայի թեժ լիներ ոչ միայն սեպտեմբերը, այլ ընդհանրապես թեժ կյանքով ապրեր մեր հասարակությունը, որովհետև, վերջին հաշվով, մեր հասարակության կյանքը պետք է լիարժեք լինի, իսկ լիարժեք լինում է միայն թեժ շրջաններում: Աշունից աշուն ապրելն ինձ համար այնքան էլ հաճելի չէ, բայց եթե խոստանում են թեժ աշուն, ես, իհարկե, կծափահարեմ և կմասնակցեմ թեժ աշնանը:

Իսկ արդյոք ակնկալիքներ ունե՞ք, որ իշխանափոխությունը կլինի համակարգափոխության տեսքով:

 -Մեր իշխանությունները հասել են մի հանգրվանի, որից այն կողմ այլևս տեղ չկա, փակուղի է: Դա է պատճառը, որ համատարած ճահճային վիճակում ենք ապրում: Մեր ներկայիս կյանքը նման է Սովետական Միության 70-ական թվականների կյանքին, երբ բոլորը գիտեին, որ ամեն ինչ վատ է, և բոլորը գիտեին, որ վերջը շատ վատ է լինելու, բայց բոլորը շարունակում էին այդպես ապրել, քանի որ այլ կերպ չէին պատկերացնում, բայց, որպես կանոն, փոփոխությունները գալիս են անակնկալ, դրանք չեն լինում ծրագրավորված… հանկարծ ստացվում է 88թվական, 2008 թվական, դրանք հանգրվանային էին մեր պատմության մեջ, դրանք հանկարծ են լինում, և տա Աստված, որ այդ հանկարծը լինի այսօր, և դրա ընթացքն ու շարունակությունը լինի դրական:

Ըստ Ձեզ՝ այսքան հիասթափություններից հետո քաղաքացին պատրա՞ստ է կանգնել քառյակի կողքին և կա՞ առհասարակ այն ուժը, որը վստահություն է ներշնչում:

 -Ակտիվ քաղաքացին Հայաստանից հեռացել է, ինչը շատ տրամաբանական էր, քանի որ ակտիվ քաղաքացին չէր կարող ապրել ճահճի մեջ: Նա պետք է գնա մի տեղ, որտեղ կյանք կա: Հիմա մնացել են ոչ այնքան ակտիվները, նրանք, ովքեր դեռ դիմանում են և չեն հեռանում, բայց դա չի նշանակում, որ այդ մնացածի մեջ չկա այն էներգիան, այն կայծը, որ կանգնի իր արժանապատվության համար: Դա միակ բանն է, որի համար կարելի է կանգնել և պայքարել, այդ արժանապատվության համար պայքարող մարդ հանրապետությունում որքան էլ արտագաղթը մեծանա և թեժանա, մնալու է և լինելու:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում