«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի իրավունքները:
«Ֆալկաո՞: Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը դեռ 24 ժամ կա: Տեսնենք, թե ինչ կկատարվի: Մեր ֆինանսական միջոցները սահմանափակ են` ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների պատճառով:
Այս իրավիճակում մեզ համար շատ բարդ է կողմնորոշվել և առաջատար ֆուտբոլիստի տրանսֆեր ձեռք բերել»,- Mirror-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը: