«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Անխել դի Մարիայի մեկնարկն Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Հիշեցնենք` «Բարնլի»-ի դեմ հանդիպմանը դի Մարիան խաղադաշտ դուրս եկավ «կարմիր սատանաներ»-ի մեկնարկային կազմում և փոխարինվեց 70-րդ րոպեին:
«Ես փոխարինեցի դի Մարիային անվտանգության նկատառումներով: Մենք դարձանք նրա գերազանց խաղի ականատեսը, սակայն ակնթարթային գործողություններ նրանից պետք չէ սպասել:
Դի Մարիային ժամանակ է պետք` անգլիական խաղաոճն ընկալելու, խաղընկերների հետ խաղադաշտում համագործակցությունը կարգավորելու համար: Նրան ժամանակ է պետք»,- ESPN-ը մեջբերում է վան Գալի խոսքերը: