Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերին խոսել է թիմի նորեկ Դիեգո Կոստայի մասին, ով «Էվերթոն»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել:
«Դիեգոն գերազանց խաղ է ցուցադրում: Նրա դեմ խաղացել եմ Չեմպիոնների Լիգայում և դեռ այն ժամանակ հասկացել, որ Կոստան բարձրակարգ ֆուտբոլիստ է:
Կոստան օժտված է բոլոր այն որակներով, որոնք անհրաժեշտ են հարձակվողին: Նա հիանալի մեկնարկեց Պրեմիեր Լիգայում: «Էվերթոն»-ի դեմ հանդիպմանը մենք դրա ականատեսը դարձանք»,- Sky Sports-ը մեջբերում է Թերիի խոսքերը: