Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրի` «Շալկե»-ի դեմ հանդիպումը:
Հիշեցնենք` «Շալկե»-«Բավարիա» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Խաղի առաջին 25-30 րոպեները լավագույնն էին: Այդպիսի խաղ չենք ցուցադրել վերջին 6 ամիսների ընթացքում: Սակայն այնուհետև ավելի վատ սկսեցինք խաղալ և, ի վերջո, կորցրեցինք վերահսկողությունը: Այժմ երկու շաբաթ ունենք: Հուսով եմ` մեր թիմի ֆուտբոլիստներից շատերը այդ ընթացքում կվերսկսեն մարզումները»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: