ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Sinquefield Cup մրցաշարը: Չորրորդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանը զիջեց իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանային: Պարտիան ավարտվեց 50-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, բուլղարացի Վեսելին Տոպալովը և ամերիկացի Հիկարու Նակամուրան վաստակել են 1.5-ական միավոր:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Կարուանան: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2 միավորով երկրորդն է: