Ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է, որ պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն կարճ ժամանակ անց հեռացրել է գրառումը:
«Երազանքներն իրականություն են դառնում: Առա’ջ, «Ռեալ» »,- գրել է 28-ամյա հարձակվողը:
Նշենք, որ Կոլումբիայի հավաքականի խաղացողն այսօր կայացած «Լիլ»-ի դեմ խաղում չէր հայտնվել «Մոնակո»-ի հայտացուցակում: Խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Ֆալկաոն ֆրանսիական ակումբի կազմը համալրել է 2013թ.: Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 3 խաղ ու խփել 2 գոլ: