Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, Տագնապների և ցեղասպանության ուսումնասիրությունների հայ-ամերիկյան ընկերության նախագահ, Տագնապների հաղթահարման և կանխարգելման միության հիմնադիր նախագահ, դոկտոր Անի Քալայջյանի հետ զրուցել ենք իր «Ներքին խաղաղության, սիրո, ներդաշնակության և երջանկության սերմանումը մտքում-մարմնում և հոգում» թեմայով դասընթացի շուրջ:
Նրա դիտարկմամբ՝ ինչպես սոխն ունի զանազան շերտեր, նույն ձևով մեր հոգեկան աշխարհն ունի շերտեր: Մեկ շերտ գալիս է մեր տատիկների, պապիկների կյանքից, իրենց տառապանքից, ինչպես նաև իրենց իմաստնությունից: Բայց ընդհանրապես, մենք վերցնում ենք իրենց տխրությունը, ընկճվածությունը, բարկությունը և չզգալով՝ կրում ենք մեր ուսերին:
Հաջորդ շերտը մեր ընտանիքից է գալիս՝ հայր, մայր, ինչպիսի դժվարություններով են անցել… Երրորդը կոլեկտիվ աղետներն են՝ ցեղասպանություն, երկրաշարժ, անկախության տանջանքները և ուրախությունները, Մարտի մեկ… Ամեն իրողություն ունի իր դրական և բացասական կողմերը:
«Մենք ձևեր ունենք, որ փորձել ենք 45 երկրների մեջ, փորձել ենք ամեն երկրում տարբեր կրոնների մեջ այս մարզանքները կիրառել, որոնք համաշխարհային են՝ հիմնված թե՛ ասիական թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական, թե՛ հայկական արմատների վրա. հարգել հողը, պապական դասերը և ինչպես անել, որ չկրել նրանց ցավերը, բայց կրել նրանց ինաստնությունը և բազմապատկել դրանք:
Ավելին՝ տեսանյութում: