«Եթե Քոչարյանը Աճեմօղլուի կամ Պիկետիի (Ռոբերտ Քոչարյանի նշած հեղինակներն են, որոնց գործերը Քոչարյանը հավանել է Ն. Բ.) փոխարեն ավելի լուրջ մասնագիտական գրականություն կարդա, թեեւ, գիտական հանրությունը վերը նշված հեղինակներին դասում է տնտեսագիտական հրապարակախոսների շարքը, ապա կհասկանա, որ իր շրջանի համեմատաբար բարձր տնտեսական աճը պայմանավորված էր 90-ականների կեսերին իրականացված լավագույն առաջին սերնդի բարեփոխումներով. սա Համաշխարհային բանկի գնահատականն է: Քոչարյանը «բախտիկյանն է», նրան բաժին ընկան պտուղները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր ղեկավարության տարիների մասին գովքին, որը ներկայացրել է ՌԴ-ում լույս տեսնող ռուսալեզու «Նոեւ Կովչեգ» լրատվամիջոցին տված հարցազրույցում:
Մանրամասները՝ aravot.am-ում