Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն իր թիմին չի օգնի Լա լիգայի առաջիկա խաղերում:
Պորտուգալացին շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից, ու մադրիդյան ակումբի մարզչական շտաբը որոշում է կայացրել նրան խաղադաշտ դուրս չբերել առաջիկա 18 օրերին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Այսպիսով` Ռոնալդուն բաց կթողնի Լա լիգայի 2-րդ տուրում կայանալիք «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղը (օգոստոսի 31-ին), ինչպես նաև «Ատլետիկո»-ի հետ մադրիդյան դերբին (սեպտեմբերի 13-ին):
Հավելենք, որ Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական, որը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբեի 7-ին պայքարելու է Ալբանիայի ընտրանու հետ: