Շարունակվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում չի կարողացել առավելության հասնել առաջնության նորեկ «Բարնլի»-ի նկատմամբ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Մանչեսթերյան մյուս ակումբը` «Սիթի»-ն, ևս սայթքեց: «Քաղաքայիններ»-ը չկարողացան առավելության հասնել «Սթոք Սիթի»-ի նկատմամբ:
Ավարտված ևս 5 խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Վեսթ Հեմ» – «Սաութհեմփթոն»` 1:3
1:0 Նոբլ (27’), 1:1, 1:2 Շնայդերլին (45’, 68’), 1:3 Պելլե (83’)
ՔՓՌ – «Սանդերլենդ»` 1:0
1:0 Օստիչ (45+2’)
«Մանչեսթեր Սիթի» – «Սթոք Սիթի»` 0:1
0:1 Դիուֆ (58’)
«Նյուքասլ» – «Քրիսթալ Փելաս»` 3:3
0:1 Գեյլ (1’), 1:1 Յանմաատ (37’), 1:2 Պանչոն (48’), 2:2 Արոնս (73’), 3:2 Վիլյամսոն (88’), 3:3 Զահա (90+5’)
«Սուոնսի» – «Վեսթ Բրոմվիչ»` 3:0
1:0 Դայեր (1’), 2:0 Ռուտլեջ (24’), 3:0 Դայեր (71’)