Wednesday, 24 04 2024
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

«Ռուսաստանի օլիգարխները կարող են չդիմանալ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մոսկվայաբնակ անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա: Տեսակետներ կան, որ Հայաստանը կարող է դրանից շահել և ավելի մեծ քանակությամբ ապրանք արտահանել Ռուսաստան:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ այդ դեպքում:  Հայաստանը պատժամիջեցներ ստացած Ռուսաստան ապրանք ուղարկելով՝ ի՞նչ կստանա Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից: Նրանք այսօր դիմում են Արգենտինային, Չինաստանին՝ պատժամիջոցներին միանալու և Ռուսաստանին ապրանք չտալու համար, Հայաստանն այդ ի՞նչ քաղաքական հզոր ուժ ու պետականություն ունի, այն էլ պատերազմով շրջապատված, որ կարող է Եվրոպայի ու ԱՄՆ-ի դեմ դուրս գալ ու ապրանքներ արտահանել Ռուսաստան, մի բան էլ իր տնտեսությունը պահել: Դրանք պարզապես հիմարություններ են, որոշ ժամանակ դիմանալու, խոսելու համար:

Ռուսաստանը չի կարող այս մեծ պայքարի  արդյունքում գերհզոր մնալ, փոխվում է ամբողջ համակարգն աշխարհում: Հին համակարգն այլևս չի աշխատում, իսկ այսօր տնտեսությունը բարձրացնել գողացած փողերով, անհնարին է, նույն Ուկրաինայում էլ կան ահռելի հարուստ օլիգարխներ, բայց նրանց փողերն օգտագործվում են զենքի ուղղությամբ՝ իրենց օգտին: Ի՞նչ հիմքով Հայաստանը պետք է տնտեսությունը բարձրացնի, այդ արտադրանքն ուղարկի Ռուսաստա՞ն, պետք չէ նման բաներ խոսել, Հայաստանը դրան չի դիմանա, չունի այդ նրուժն այդքան ապրանք ուղարկելու՝ մեկ, երկրորդ՝ Արևմուտքին ու Եվրոպային չի դիմանա:

Ռուսաստանում հիմա ահռելի ծանրացել է օլիգարխների վիճակը, կլինի  ռուս, թե այլազգի: Եվ եթե պատժամիջոցների արդյունքում տուժում են «յուրայինները», ի՞նչ է  սպասվում մյուսներին՝ հայ օլիգարխներին՝ Արա Աբրահամյան, Կարեն Կարապետյան․․․

Ռուսաստանը չի դիմանա առհասարակ: Եթե  այն,  ինչ կատարվել է  վերջին նույնիսկ 20 տարիների ընթացքում, չկանգնեցվի, ապա վատ կլինի: Եթե պատժամիջոցները ավելանան, շուկաները կփակվեն։ Իսկ դրանք փոփոխելու, փակվելու  դեպքում օլիգարխները չեն դիմանա, հիմա պայքար է գնում տարբեր տեղերում իրենց գումարները պահելու համար:

Օլիգարխների մեծամասնության հարստություն կուտակելու  հիմքը եղել է  թալանը, ժամանակի ընթացքում թալանով միլիարդներ կուտակելը: Ե՛վ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և՛ Ուկրաինայում հանցագործության ճանապարհը նույնն է, հանցագործ ճանապարհով բերված փողեր են կուտակում, հետո դատարան տալիս, դրանք պաշտպանում ու պաշտպանների միջոցով կարողանում մնալ անձեռնմխելի, իսկ Եվրոպայում այդ մարդիկ պարտվում են: Հիմա Ռուսաստանում ոչ մի օլիգարխ էլ չի դիմանա՝ անկախ

ազգությունից, այն ապարատը, այն կազմը, որ իրենք իրենց փողերով պահում էին, հիմա էլ չեն կարող պահել: Եթե հանցագործ ճանապարհով բերված գումարը չի պահվում, ապա դժգոհություն է լինում, իսկ դժգոհության դեպքում  բացվում են հնուց այդ գումարներն աշխատեցնելու անօրեն միջոցները: Դրա համար լինում են ձերբակալություններ, գումարի կորուստներ: Իսկ եթե մի մարդ այդ գումարը հանում է դուրս՝ ԱՄՆ և Եվրոպա, արդեն այնտեղ դրանք  օգտագործում են Ռուսաստանի դեմ. բումերանգն աշխատում է հարուստների դեմ: Նրանք անպայման մի պետության տակ պետք է մտնեն, որ գումարները պահեն, ներսում լինեն, կփակվեն, որովհետև սիստեմը չի աշխատում: Թշնամիներ ստեղծելով էլ գաղտնիքներ են բացվում:

Օլիգարխներից շատ շատերն են  տեսնում պատերազմական վիճակը: Հիմա չեմ կարող կոնկրետ հայ օլիգարխների մասով ասել, բայց բոլորին էլ վտանգ է սպառնում: Օլիգարխը սովոր է  միշտ «տանիք» ունենալ, ատկատներ անել: Խորքից մտածել, ստեղծել նոր բան, տնտեսություն հզորացնել՝ նրանք այդքան ուղեղ չունեն, դրա համար բոլորն էլ հարվածի տակ կլինեն: Ահռելի քանակություն կնկնի այդ հարվածների տակ, որոշներին էլ կօգտագործեն պատերազմի համար, հաղթանակի դեպքում էլի կհզորանան:

Պարտկերացնո՞ւմ եք, այն օլիգարխները, որոնք հիմա մեծ գումարներով գտնվում են Անգլիայում կամ ԱՄՆ-ում, այդ փողն օգտագործեն Ռուսաստանի նախագահի ցուցումով կամ ղեկավարությամբ՝ Ղրիմի կամ Ուկրաինայի համար: Միանգամից բոլորի հաշիվները կփակվեն: Վտանգն այնքան մեծ է  Ռուսաստանում, որ նրանք այդ ճանապարհով չեն կարող աշխատել, իսկ երբ դու նույն ճանապարհով չես աշխատում, միշտ դժգոհողներ են լինում: Թեկուզ այն մարդկանց համար, ովքեր վերջին տարիներին ազնիվ էին աշխատում, մեկ է՝ տուժելու են: Հիմա Ռուսաստանում քննություններ են գնում, որոնք տանում են հենց այդ օլիգարխների վրա: Թե որ օլիգարխն ուր կհայտնվի այդ սիստեմի քանդման արդյունքում, կախված է նրանից, թե նա ում է ենթարկվում՝ ՀՀ նախագահին, ՌԴ նախագահին, թե Եվրոպային:

Ռուս փորձագետների  կարծիքով՝ Հայաստանն այս իրավիճակում  ևս մեկ անգամ կարող է մտածել Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու շուրջ՝ նկատի ունենալով և զգուշանալով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից:

Դուք գիտեք, որ ես  մշտապես դեմ եմ եղել, որ Հայաստանն անդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը, բայց ես դա ասում էի մինչև պատժամիջոցները: Բայց այսօրվա դրությամբ եթե Հայաստանը վերցնի ու ասի նման բան, սխալ կլինի: Ասենք, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում, ես գնում եմ Եվրոպա:  Այդպիսի բան կատարողը ցույց է տալիս, որ իրապես այդ ղեկավարները եղել են փոշու շոր ու այդպես էլ կմնան, այսինքն՝ Ռուսաստանի դժվար դրության ժամանակ դու ռազմավարական գործընկերոջը ծախում ես։ Վերցնել ու այդպես սխալ է, կնշանակի, որ  այդ երկիրը միշտ պատրաստ էր որևէ մեկի տակ պառկելու, այդպիսի քայլ նման պատճառաբանությամբ անել  չի կարելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում