Երևանի կենդանաբանական այգում այսօր իրականացվեց «Պաղպաղակի օր» ծրագիրը: Այգում բոլոր պաղպաղակները վաճառվում էին 50 դրամով, վաճառքից ստացվող հասույթն ուղղվելու է կենդանիների պայմանների բարելավմանը: Մինչև 16 տարեկան երեխաների համար մուտքը կենդանաբանական այգի անվճար էր:
Երեխաների համար կազմակերպվել էր նաև ժամանցային միջոցառում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ծնողները հիմնականում նշում էին, որ դժվարությամբ են ժամանակ գտնում երեխաներին ժամանցային վայրեր տանելու համար, բացի այդ՝ այդպիսի վայրերից օգտվելը թանկ է արժենում, իսկ հիմա գրեթե յուրաքանչյուր ընտանիք ծանր սոցիալական վիճակում է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: