Անչափահասը ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է տատիկի գլխին՝ տեղեկացնում է korrespondent.net-ը։
Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզից մի պատանի ցանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ նա դաժանորեն ծեծի է ենթարկում մի տատիկի։
Պատանին սկսել է տատիկին ծեծել, քանի որ նա իբր իրեն ինչ-որ բան է ասել։ Նա ձեռքերով և ոտքերով հարվածում է նրա գլխին։
Միաժամանակ դեռահասի ընկերը, որը տեսանկարահանում է, մեկնաբանում է կատարվածը։ «Սիրուն Դիման, այդպես է պետք։ Գնա էլի, ես ուղղակի ուրախությամբ եմ նայում»,- ասում է նա։
Տեսանյութի մեկնաբանություններում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ կինը մահացել է, սակայն լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։