Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Ռիսկային իրավիճակ անօթևանների կենտրոնում․ բնակիչների մեկ քառորդն ունի լուրջ հոգեկան խնդիրներ

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կենտրոնում այս պահին 100 ժամանակավոր բնակիչներ կան, 100–ից 25–ը ունեն լուրջ հոգեկան խնդիրներ, նրանց մի մասը ունի համապատասխան ախտորոշում, մի մասը՝ ոչ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կենտրոնի բժշկուհի Մալվինա Ջամալյանն ընդգծում է, որ այսպիսի մարդկանց հետ աշխատելը դժվար է՝ համապատասխան պայմաններ և պարագաներ չկան, բացի այդ՝ այսպիսի մարդկանց անօթևանների կենտրոն ուղորդելը կանոնակարգի խախտում է, նրանք պետք է լինեն հատուկ հաստատություններում: Իսկ հիմա մեկ հարկի տակ ապրում են քիչ թե շատ՝ հոգեկան առումով առողջ և անառողջ մարդիկ, որոնց, անկախ հիվանությունից, փողոցում թողնել հնարավոր չէ, բայց այս իրավիճակն էլ ռիսկային է:

Կենտրոնի տնօրեն Շավարշ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. «Մարդկանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել, այս դեպքում բարեկամներ չկան, անգամ հոգեբուժարանում հայտնվելու դեպքում բուժումից հետո անօթևանները չեն կարող այնտեղ մնալ, խոսքը 30-ից մի փոքր ավել օրերի մասին է»: Ըստ նրա՝ կառավարությունը խոստացել է խնդիրը լուծել այսպիսի մարդկանց համար խնամքի կենտրոն ստեղծելով, հիմա կա, բայց մարզերից մեկում:

Անօթևանների կենտրոնում ճակատագրի բերումով ամենատարբեր մարդիկ են հայտնվում. կրթված, անկիրթ, ընտանիք ունեցողներ և չունեցողներ: Այստեղի ժամանակավոր բնակիչներից են նաև ազատամարտիկներ Արսեն Օհանյանը և Հրաչ Ավանեսյանը, որոնք մեդալներ ունեն, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան: Սակայն այս մարդիկ, որպես ազատամարտիներ, թոշակ չեն ստացել, նրանց թոշակի հարցը կարգավորվել է այստեղ հայտնվելուց հետո: Այստեղ բնակիչները օրվա ընթացքում երկու անգամ են սնվում, կարողանում են դուրս գալ նաև աշխատանք փնտրելու, բայց նրանց մեծամասնությունը հիմնականում գործատուի պահանջներին չի համապատասխանում։

Ցավալին այն է, որ այս մարդիկ կացարանում կարող են մնալ ընդամենը 6 ամիս: Պետբյուջեից կացարանին տրվում է տարեկան 56 մլն դրամ, ինչը չի բավարարում, որպեսզի բացի սննդից ու կոմունալ վճարներից, կարողանան նորմալ հագուստ, սպիտակեղեն ձեռք բերել. այդ պարագաները բարեգորածական միջոցառումների արդյունքում են կենտրոն հասնում: Նշենք նաև, որ կենտրոնից օգնության համար բազմաթիվ օլիգարխների նամակներով դիմել են, բայց մեծահարուստները օգնություն տալուց հրաժարվել են, իսկ կենտրոնում ոչ թե գումար, այլ վերմակ, սպիտակեղեն են խնդրել, թեկուզ՝ օգտագործած:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում