ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup-ի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտություն է կրել:
Հայ գրոսմայստերի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլում:
Հավելենք, որ Վաշյե-Լագրավը և Լևոն Արոնյանն իրենց ակտիվում 1.5-ական միավոր են գրանցել: