Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Բաղդասարովի «Միկա լիմիթեդում» նստելով են զբաղված. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրահայտ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա լիմիթեդ» և «Միկա քոնսթրաքշն» ընկերությունները գտնվում են անմխիթար վիճակում։ Երեկ մեր այցի ժամանակ ընկերությունում աշխատողներ գրեթե չկային։ Ընկերության բազմաթիվ հեռախոսներին պատասխանող չկա։ Օլիգարխ Բաղդասարովը վերջին շրջանում մեկը մեկի հետևից կորուստներ է կրում։ Սկզբում սնանկացավ նրան պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը, 2 օր առաջ էլ նրան պատկանող «Միկա» մրազահամալիրը հանձնվեց ֆինանսների նախարարությանը։

Երեկ այցելեցինք «Միկա լիմիթեդ»՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Ընկերությունը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ բարձրահարկ էլիտար բնակելի շենքի առաջին հարկում։ Մուտք գործելուն պես ոտից գլուխ սև հագած երկու երիտասարդ մեզ զգուշացրին, թե սխալ ենք եկել։ Հարցին, թե տնօրենը տեղում է, նրանք չպատասխանեցին՝ խորհուրդ տալով հեռանալ։ Երիտասարդները, որոնցից մեկի անունը Նվեր էր ու խոսում էր Ղարաբաղի բարբառով, մեր հարցին, թե ինչով են զբաղվում «Միկա լիմիթեդում», պատասխանեց. «Նստելով»։ Եվ, իսկապես, մինչև մեր մուտք գործելը երիտասարդները նստած էին։ Նրանք ոչ մի հարցի չէին պատասխանում՝ նշելով, որ իրավասու չեն որևէ բանի պատասխանելու։ Բացի երիտասարդներից գրասենյակում կային ևս 3-4 հոգի, որոնցից մեկը հավաքարարն էր։ Երիտասարդները ոչ մի հարցի չպատասխանեցին՝ ասելով միայն, որ «Միկա լիմիթեդը» իրենց համար տուն է ու չի կարելի ուրիշի տուն գալ, մտնել ու հարցեր տալ։ Բայց ասացին, որ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում չէ։ Ավելի ուշ արդեն հեռախոսով կապ հաստատեցինք ընկերության հետ. հեռախոսազանգին պատասխանեց մի աղջիկ, ում խնդրեցինք փոխանցել տնօրենին. «Մենք տնօրեն չունենք, ստեղ Բաղդասարովի ընդունարանն է»,- պատասխանեց։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում