Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Ինչ արժեք ունեցավ Հովիկ Աբրահամյանի հանդիմանությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնն ստանձնելուց մեկուկես ամիս անց կառավարության հերթական նիստի ժամանակ հրապարակավ հանդիմանեց իր ենթականերին` դեսպանների հետ արդյունավետ չհամագործակցելու համար: Նա հայտարարեց, որ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններն իրեն բողոքել են, որ նախարարներից ներդրումային ծրագրեր չեն ստանում:

«Դեսպաններն ասել են, որ իրենց առաջարկությունները պատշաճ ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից: Դեսպաններն ասում են, որ չեն ստանում ներդրումային առաջարկություններ նախարարություններից: Դեսպանները, եթե հանդիպում են ներդրողներին, պետք է ունենան ծրագրեր: Համապատասխան նախարարները պետք է մտածեն դեսպաններին լիարժեք ներդրումային ծրագրեր տրամադրելու մասին»,-խրոխտ հայտարարեց վարչապետն ու հանձնարարեց պատրաստել ծրագրեր եւ ԱԳ նախարարի միջոցով ներկայացնել դեսպաններին: Այս խոսակցությունից անցել է գրեթե 3 ամիս: Թե այս ընթացքում ինչ է փոխվել, ինչ ծրագրեր են նախարարները ներկայացրել դեսպաններին, հետաքրքրվեցինք մի քանի գերատեսչություններից:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ավելի ակտիվացել է արտերկրում եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների միջոցով իրականացվող աշխատանքը:

«Առողջապահության նախարարությունը միջազգային կապերի միջոցով լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Երկկողմանի հարաբերություններ ունենք տասնյակ երկրների հետ, համագործակցում ենք նաեւ միջազգային կառույցների, մասնավորապես ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում ընդգրկված 52 երկրների հետ՝ եւ տեղեկատվության, եւ փորձի փոխանակման, եւ տարբեր ոլորտներում ընդհանուր քաղաքականության մշակման մասով: Ունենք հումանիտար եւ դրամաշնորհային ուղղության, օրինակ, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Համաշխարհային բանկի գլոբալ ֆոնդի հետ: Բոլոր հարաբերությունները կանոնակարգով իրականացվում են այդ երկրներում հավատարմագրված մեր դեսպանների եւ մեր երկրում այլ երկրների դեսպանների միջոցով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում