«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչ բացատրություն ուզում եք` տվեք, միևնույն է, ոչ ոք չի կարող հանրությանը համոզել, թե Սևակ Խաչատրյանին (նույն ինքը՝ Սաքուլիկ մականվամբ) անպայման հարկավոր էր Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակել: Այնպես, ինչպես ոչ ոք չի կարող հանրությանը համոզել, որ Սյունիքի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու նրա մերձավորներին «անձեռնմխելիությամբ» օժտելը պետական ու հանրային շահերից բխող անհրաժեշտություն է: Ինչպես չեն կարող համոզել, որ իշխանությունն այլ ելք չունի, քան Ռուբեն Հայրապետյանի, Մհեր Սեդրակյանի և նրանց տիպի տարբեր մականունավորների շահերը պաշտպանելը: Դրանք, այսպես ասած, սեփական անվտանգությունից, աթոռները պահպանելու խնդրից բխող պարտադիր քայլեր են:
Իշխանությունն ուղղակի այլընտրանք չունի: Անգամ եթե դեպքերին ու դեմքերին նայենք աթոռներին սերտաճած ու իշխանությունը կորցնելու վախից դողացող անձանց տեսանկյունից, այդ նույն իշխանությունը պահպանելու առնվազն 99՝ շատ ավելի պակաս վարկաբեկիչ եղանակներ կան, քան սաքուլիկներին, շմայսներին, լիսկաներին ու թոխմախներին առաջ մղելը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում