Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը մեղքի բարդույթ ունի հայ ժողովրդի առաջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը միշտ խուսափել է ՀՀ քաղաքացիների հարցերից: Խուսափել է և վախեցել, և այդ վախից է ծնվել ու հետագայում տարածվել միմիայն պալատական լրագրողներին ընդունելու, նրանց շուրթերով ինքն իրեն հարցեր տալու նախագահական ավանդույթը: Այն հիմա էլ շարունակվում է:

Երեկ համայնքային մամուլից, ռուսական «Նոյյան տապանից» ագռավի, թե ղուշի թևով Հայաստանի լրատվական դաշտ նետվեց իր ժողովրդի վրա կրակող նախագահի մի ինքնազրույց: Այլ կերպ սա չես անվանի, քանի որ հարց ձևակերպելուց առաջ լրագրողը մի երկու լավ-լավ բաներ է ասում Քոչարյանի ժամանակահատվածի մասին, երբ «գրանցվում էր տնտեսական ցուցանիշների ամենամյա աճ, ընդ որում` էական»:

Հարցազրույցի ամենապահանջված հատվածը վերաբերում էր Ռոբերտ Սեդրակիչի՝ քաղաքականություն վերադառնալուն. «Չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից», ինչը հանրությունն ընկալեց որպես վերադառնալու մտադրություն: Ոչ մի հարց Մարտի 1-ի, կեղծվող վիճակագրության, շինարարության մեջ դրվող ահռելի գումարների, որոնք շրջանառու միջոցներ դառնալու փոխարեն, փաստորեն, մեռյալ կապիտալ դարձան, Երևանն այլանդակելու, Հոկտեմբերի 27-ի և այլ անցքերի մասին, որոնց առնչվել է Ռոբերտ Սեդրակիչը, և որոնց վերաբերյալ նրա վերլուծություններն այսօրվա իրողությունների տեսանկյունից շատ հետաքրքիր կլինեին: Դրա փոխարեն երկրորդ նախագահը նոստալգիկ «համեստությամբ» է հիշում իր իշխանության տարիները:

«Տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի մեջ, ինչն էլ հանգեցրեց աղքատության զգալի կրճատման: Զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն»,- ասում է նա, և այս հիպնոսի տակ քիչ է մնում մոռանանք, թե ինչ սարսափելի չափերի հասավ հարուստների և աղքատների միջև անդունդը նրա իշխանության տարիներին, ինչպես հարստացավ Քոչարյանների ընտանիքը, ոնց Հայաստանի տնտեսությունը սահուն կերպով մտավ մի քանի օլիգարխների գրպանը, իսկ մեր լավագույն ձեռնարկությունները, ռազմավարական նշանակության օբյեկտները՝ օդանավակայանը, էլեկտրական ցանցերը, «Նաիրիտը», «Սևան-Հրազդան» կասկադը, երկաթգիծը, փոստը, բաժանվեցին օտարերկրյա թալանչիներին:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում