«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները չեն կարգավորվում։ Ինչպես տեղեկացրել ենք, վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել էր մարզպետի հրավիրած նիստերը։
Ասում են՝ հարաբերությունները սրվել են Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, վարչապետի հետ սերտ կապեր ունեցող Ուդոն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ մարզպետը չի տիրապետում իրավիճակին, որպեսզի վերադառնա իր երբեմնի աթոռին։ Իսկ օրերս ինչ-որ տարածքներ սեփականաշնորհելու առթիվ նա փորձել է հանդիպել Ռաֆիկ Գրիգորյանին, հիմա էլ մարզպետը չի ընդունել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում