ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ իր թիմը պետք է արդյունավետ խաղա «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը:
««Բարսելոնա»-ն ներկայացնելու կարիք չկա: Բոլորը գիտեն, որ խոսք է գնում Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի մասին: Մենք կփորձենք միավորներ վաստակել, ինչի համար պետք է արդյունավետ խաղանք:
Ինչ վերաբերում է «Այաքս»-ին», ապա այն երիտասարդ թիմ է: Չի կարելի այն թերագնահատել: ԱՊՕԷԼ-ն այնքան էլ լավ չգիտեմ, բայց պետք է վեց միավոր վաստակենքայդ թիմի դեմ խաղում»,- Marca-ն մեջբերում է Բլանի խոսքերը: