Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Խիյարի դարդին

Ռուսաստանի տնտեսական վիճակի ոչմխիթարական լինելն այլևս անկարող են թաքցնել նույնիսկ այդ երկրի իշխանությունները: Տնտեսական զարգացման նախարարությունը իջեցրել է ՌԴ ՀՆԱ-ի աճի կանխատեսումները, սակայն խնդիրը միայն իջեցնելը չէ, քանի որ հայտարարվել է ռեցեսիային, այսինքն՝ բացասական ցուցանիշին մոտ լինելու մասին: Միաժամանակ, ՌԴ-ում բանկային, այսպես ասած, վատ վարկային պատմությունների թիվն է կտրուկ ավելանում՝ կազմելով 12,5 տոկոս, ինչը ավելի վատ ցուցանիշ է, քան անգամ 2008 թվականի ճգնաժամային տարում: Սրան զուգահեռ, Ռուսաստանում կանխատեսումներ են անում կապիտալի արտահոսքի մեծացման մասին, ըստ որում՝ առաջիկա երեք տարիներին: Այս ամենի ֆոնին, Հայաստանի իշխանությունները զբաղված են Ռուսաստանի շուկան պոմիդոր-վարունգ (խիյար) արտահանելու մեծ խնդիրներով: Սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան տնտեսության նմանօրինակ իրողությունների պայմաններում պետք է զբաղված լինեին Հայաստանի տնտեսության համար հրատապ այլընտրանքներ ձևավորելու, Հայաստանի տնտեսական կյանքը Ռուսաստանից հնարավորինս արագ միակողմանի կախվածությունից ձերբազատելու ուղղությամբ կատարվելիք քայլերով:

Հայաստանում այս իրավիճակը պարտադիր, անփոխարինելի ու կենսական է դարձնում տնտեսական քաղաքականության մեջ գրեթե հեղափոխական քայլերը, որոնք Հայաստանին կարճ ժամանակահատվածում կապահովեն տնտեսական այլ խողովակներ, այլ հնարավորություններ, շնչելու այլ մեխանիզմներ, որպեսզի երկիրը հնարավորինս քիչ կորուստ ունենա Ռուսաստանում նկատվող տնտեսական միտումներից: Առավել ևս, որ դրանք այսօր խորանալու միտումներ ունեն, և անկասկած շարունակվելու է անկումը և՛ միջազգային պատժամիջոցների պատճառով, և՛ նաև տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում նավթագազային սեկտորում նորարարությունների և հեղափոխական մոտեցումների, որոնք նոր խաղացողներ ու նոր ծավալներ են ի հայտ բերում շուկայում և հանգեցնում Ռուսաստանի դիրքերի թուլացման:

Այս մարտահրավերներին արձագանքելու փոխարեն, սակայն, Հայաստանի իշխանությունները զբաղված են բանջարեղեն արտահանելու խնդրով, և սա այսօր ամենալուրջ զբաղմունքն է, որին լծված է կառավարությունը: Սրանից լուրջ գործով Հայաստանի իշխանություններն այսօր զբաղված չեն:

Հասարակությանը, բիզնեսին որևէ նոր գաղափար ու առաջարկ, դրանց գեներացիայի փորձ չի արվում, քանի որ այս ամենը ենթադրելու է Հայաստանում տնտեսական ստատուս-քվոյի շեշտակի փոփոխություններ, Հայաստանի տնտեսության ապաօլիգարխացում, իշխանության ապաքրեականացում, Հայաստանում տնտեսության կառուցվածքի արմատական վերանայում, որտեղ այսօր գործող մի քանի խոշոր ընտանիքները կարող են զրկվել մոնոպոլ կամ օլիգոպոլ ոլորտներից, քանի որ անխուսափելիորեն կարիք կառաջանա զարգացնել տնտեսության այնպիսի ճյուղեր, որոնք շատ ավելի ճկուն կլինեն ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Իսկ նման ճյուղեր զարգացնելու համար անհրաժեշտ է գրագիտություն, անհրաժեշտ է տիրապետել համաշխարհային միտումներին՝ և՛ քաղաքական, և՛ հասարակական, հասկանալ 21-րդ դարի բնույթը, դինամիկան, նոր մարդու հատկանիշները:

Այս ամենը չի կարող հասանելի լինել Հայաստանը խժռող քրեաօլիգարխիկ համակարգի գիտակցությանը և նույնիսկ ենթագիտակցությանը, ինչ առանձին փաթեթավորում էլ որ ստացած լինեն այդ համակարգի տարբեր սեգմենտները: Հակառակ դեպքում այդ սեգմենտներով լեցուն համակարգը կա՛մ չէր սկսի Հայաստանի խժռումը մեկուկես տասնամյակ առաջ, կա՛մ գոնե գիտակցելով սխալը՝ վաղուց դադարեցրած կլիներ այն՝ օգնելով կամ նպաստելով, որ Հայաստանի ներկայիս բարդ իրավիճակին մոտենար շատ ավելի պատրաստ, ամուր և դիմադրունակ, որպեսզի մնացած չլիներ խիյար արտահանելու դարդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում