Իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», մեկնաբանել է իր տրանսֆերը:
«Գվարդիոլան մարզիչ է, ով հարգանքի է արժանի: Նա անհավանական հաջողությունների է հասել ֆուտբոլում: Մեծ պատիվ է խաղալ նրա գլխավորությամբ: Իհարկե, նա իր դերն ունեցավ իմ՝ որոշում կայացնելու գործում, քանի որ երկուսս էլ ձգտում են հասնել առավելագույնի:
Միշտ լսել եմ, որ «Բավարիա»-ն մեծ ընտանիք է: Հիմա ես այս ընտանիքի մասն եմ, ինչը հիանալի է»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ տրանսֆերի արժեքը կազմել է 10 մլն եվրո: