Գերմանիայում առավոտյան սկսվել է գերմանական Germanwings ավիաընկերության օդաչուների գործադուլը: Այն Lufthansa ընկերության դուստր ընկերությունն է:
Ինչպես սպասվում է՝ գործադուլը, որը կտևի մինչև 12:00-ն, կվերաբերի 15 հզ. ուղևորի:
Օդաչուների գործադուլի հետևանքով հետաձգվել է 116 չվերթ 164-ից: Դրանք վերաբերում են առաջին հերթին ներքին թռիչքներին:
Հաղորդվում է, որ օդանավակայանում ոչ մի կուտակում չկա, քանի որ դժգոհության ակցիայի մասին կանխավ հաղորդվել էր, և ուղևորները կարողացել են անվճար հանձնել կամ փոխել տոմսերը:
Օդաչուները գործադուլ են անում Vereinigung Cockpit e.V. արհմիության կոչով, որը ներկայացնում է մոտ 9,3 հզ. օդաչուի և բորտինժեներների շահերը: