Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը պաշտոնապես էլեկտրոնային կենսաչափական քարտեր է ներկայացրել, հայտնում է BBC-ն:
Ծրագրվում է, որ մինչև 2019թ. այդպիսի քարտեր կունենա ընտրությունների ժամանակ քվեարկել ցանկացող Նիգերիայի յուրաքանչյուր քաղաքացի: Քարտերը նաև հնարավորություն կտան անկանխիկ վճարումներ կատարել:
«Քարտն անհրաժեշտ է ոչ միայն ձեր անձը պարզելու, այլև ձեր տվյալները պահպանելու համար, նաև վճարում անելու, և այդ ամենը ձեր գրպանում»,- ասել է Ջոնաթանը: