Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Անխել դի Մարիայի տեղափոխությունն իր նախկին ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Նրա համար շատ լավ տեղափոխություն է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Խոսել եմ Անխելի հետ՝ կապված 7 համարի հետ: Նա գիտի՝ որքան մեծ պատասխանատվություն է դա: Դի Մարիան կարող է դառնալ «Յունայթեդ»-ի աստղը: Հաջողություն եմ մաղթում նրան»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ն արգենտինացի խաղացի տրանսֆերի դիմաց վճարել են 60 մլն ֆունտ՝ սահմանելով անգլիական ֆուտբոլի տրանսֆերային ռեկորդ:
Դի Մարիան «Ռեալ»-ում անցկացրել է 124 խաղ ու խփել 22 գոլ: