«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շատ ուրախ է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում իր թիմը խաղալու է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ: Լիվերպուլյան ակումբի մյուս երկու մրցակիցներն են «Բազել»-ն ու «Լուդոգորեց»-ը:
«Մենք ոգևորված ենք: «Ռեալ»-ի դեմ խաղերը յորահատուկ կլինեն: Ամեն շաբաթ հետևում ենք այդ թիմի խաղերին և գիտենք խաղացողների մասին:
Արդեն մտածում եմ «արքայական ակումբ»-ի դեմ խաղի մասին, չնայած մեր խմբում ևս երկու գերազանց ակումբներ կան: Խումբն, իսկապես, շատ բարդ է, բայց հուսով ենք, որ կարող ենք հաղթահարել խմբային փուլի արգելքն ու անցնել հաջորդ փուլ»,- Ռոջերսի խոսքերը մեջբերում է Marca-ն: