Մադրիդի «Ռեալ»-ն իր պաշտոնական կայքում հաստատել է Մյունխենի «Բավարիա»-ի հետ` Խաբի Ալոնսոյի տեղափոխության շուրջ համաձայնության հասնելու փաստը:
Այսօր` օգոստոսի 29-ին իսպանացի ֆուտբոլիստը և «արքայական ակումբ»-ի հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մամուլի ասուլիս կանցկացնի այդ կապակցությամբ:
Հիշեցնենք` նախօրեին 32-ամյա ֆուտբոլիստը Մյունխեն է ժամանել` բուժզննում անցնելու համար: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Ալոնսոյի տրանսֆերի դիմաց «Բավարիա»-ն 10 մլն եվրո է վճարել: