ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Փարիզյան ակումբի մրցակիցներն են «Բարսելոնա»-ն, «Այաքս»-ը և ԱՊՕԷԼ-ը:
««Բարսելոնա»-ն ներկայացնելու կարիք չկա: «Այաքս»-ը գերազանց ակումբ է, որտեղ հանդես են գալիս տաղանդավոր երիտասարդներ: ԱՊՕԷԼ-ը մեզ այնքան էլ հայտնի չէ, բայց գիտենք, որ այդ թիմը կարող է անակնկալներ մատուցել:
Բոլոր խմբերը բարդ են և մեր խումբը բացառություն չէ այդ առումով: Այնուամենայնիվ, մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Բլանը: