Հնդիկ ակտիվիստը, որը, ինչպես համարվում էր, այրվել էր հրկիզված ավտոմեքենայում, կենդանի է հայտնաբերվել երկրի հարավում գտնվող Բանգալոր քաղաքում:
Ինչպես հաղորդվում է ոստիկանությունում՝ Չանդրա Մոհան Շարման կեղծել է սեփական մահը այլ կնոջ հետ ապրելու համար:
Հիմա տղամարդը ձերբակալվել է սպանության մեղադրանքով, քանի որ նրան կասկածում են ավտոմեքենայում հայտնաբերված տղամարդու սպանության համար:
Շարման ինֆորմացիայի ազատության պաշտպանության ակտիվիստ է և Aam Aadmi Party կուսակցության անդամ:
Շարմայի հարազատները պնդում են, որ նա սպանվել է իր քաղաքական կողմնորոշման պատճառով: