Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

«Մեզ չհաջողվեց այս մեկ տարվա մեջ խորքային հասարակական տրամադրություն փոխել»

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ սպասել, որ Սերժ Սարգսյանն իր նստավայրի առաջ 2000-անոց պիկետներից ազդվելու և հայտարարելու է, թե՝ «ղալաթ եմ արել սեպտեմբերի երեքին նման բան եմ հայտարարել»՝ անիմաստ է: Բարսեղյանը նման կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ ասելով, որ նախորդ տարվա ընթացքում 2000-2500 մարդ Հայաստանի ինքնիշխանության համար պայքարում էր:

«Ցավոք, հասարակության մեջ դա լայն փոփոխությունների չհանգեցրեց, որ ասենք՝ իշխանական համակարգը իր պարագլխին ինչ-որ բաներ պարտադրի: Իսկ Սերժ Սարգսյանը գտնում է, որ իր իշխանության երկարակեցության համար Կրեմլն ինչ ասի՝ ինքը համաձայն է: Եթե վաղը Կրեմլն ասի, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալու Ինդոնեզիային, նա էլի կկանգնի ու նման բան կհայտարարի»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ նախորդ տարվա ընթացքում Սարգսյանն ապացուցել է, որ իրականությունն ադեկվատ չի ընկալում. «Պարբերաբար հակաճառում էր ինքն իրեն, սկսեց վերագրել մի բան Հայաստանի հանրությանը, որոնց հետ Հայաստանը կապ չուներ: Աստանայում վեր է կենում և ասում, որ Հայաստանի հասարակությունը և գործարար հանրությունը իր համար նախանշել է հունիսի կեսը որպես ԵՏՄ-ին անդամակցելու ժամկետ, բայց նման նախաշնում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը չի արել: Չեն ասել, ինչ եղավ այդ անտեր Մաքսային միությունը, կոտորվեցինք, եկեք շուտ անդամակցենք…»:

Միևնույն ժամանակ, չնայած այդ ամենին, չի հաջողվել խորքային հասարակական տրամադրություններ փոխել. «Նկատի ունեմ հասարակական տրամադրություններ փոխել այս ռեժիմին ժամ առաջ տուն ուղարկելու առումով և ոչ՝ ասենք Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու իմաստով»:

Ինչ վերաբերում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ժամանման օրը բողոքի ակցիա իրականացնելու խոսակցություններին, Լևոն Բարսեղյանն ասաց. «Որևէ բան կազմակերպելուց առաջ պետք է իմանանք, թե որն է այդ այցելության նպատակը: Եթե գալու են այստեղ ուտեն-խմեն ու գնան՝ դա ուրիշ: Եթե գալու են հերթական ղազագիրը դեմ տան, ու Սերժ Սարգսյանն էլ շատ խելոք ստորագրի, ինչպես դեկտեմբերի երկուսին գազի պայմանագիրը ստորագրեց՝ դա ուրիշ է: Առայժմ տեղյակ չեմ, եթե այնպիսի բան նկատեմ, որ հերթական անգամ Հայաստանի ինքնիշխանությունն է այս ռեժիմը նվիրում կամ հանձնում՝ բնական է, ես էլ բողոքով ոտքի կելնեմ»,-եզրափակեց նա:

 

Ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում