HTC ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին 64 բիթանոց Android սմարթֆոնը: Ինչպես հաղորդվում է, Desire 510-ը հագեցվում է Snapdragon 410 (MSM8916) համակարգով: Անցած տարվա դեկտեմբեր ամսին Qualcomm-ի կողմից ներկայացված այդ պլատֆորմը սկզբնական մակարդակում էր գտնվում: Դրա բաղադրության մեջ են մտնում 4 միջուկանի Cortex-A53 պրոցեսոր 1,4 ԳՀց հաճախականությամբ, Adreno 306 գրաֆիկա, 1 գիգաբայթ հիշողություն և LTE ցանցերով աշխատանքը:
Snapdragon 510-ը արտադրողականությամբ զիջում է 805 մորդելին: Մոդելի մյուս բնութագրերը նույնպես աչքի չեն ընկնում, որն էլ HTC-ի կարգավիճակը միջին է դարձնում։
Desire 510-ը հնարավոր կլինի գնել ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում և Ասիայում: Սարքավորման գնի և թողարկման օրվա մասին նույնպես չի հաղորդվում: