Չինաստանի 16 առաջատար կինոընկերություններ և հեռուստաընկերություններ հրապարակել են համատեղ հայտարարություն այն մասին, որ իրենք չեն վարձելու ազարտային խաղերի, թմրանյութերի կամ պոռնուկության հետ կապված սկանդալների մեջ ներքաշված դերասաններին ու դերասանուհիներին։ Որոշումն ընդունվել է Ջեկի Չանի որդու՝ Ջեյսիի կալանման պատմությունից հետո, որի մոտ ոստիկանությունը թմրանյութ էր հայտնաբերել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Այդուհանդերձ, կողմնակի դիտորդները նշում են, որ փաստաթուղթը սահմանափակում է հայտնի դերասանների մասնակցությունը, որոնք ունեն մեծ թվով երկրպագուներ, ինչը բացասաբար կանդրադառա կինոստուդիաների եկամուտների վրա։ Փորձագետները խորհուրդ են տալիս համապատասխան արգելքները կիրառել միայն որոշակի ժամանակահատվածներում, օրինակ՝ հինգ տարի։ Դրանից բացի, առաջարկություններ են ստացվում սկանդալային հայտնիների մասնակցությամբ ծրագրերի և ֆիլմերի հեռարձակումը սահմանափակելու մասին։