Ջուր լցնելու ALS Ice Bucket Challenge բարեգործական նախագիծը Լու Գերիգի հիվանդության դեմ պայքարի հիմնադրամին բերել է 94,3 մլն դոլար, հաղորդում է NBC-ն։
Տվյալ գումարը հավաքվել է հուլիսի 29-ից սկսած։ Անցյալ տարի նույն ժամնակահատվածում հավաքվել էր ընդամենը 2,1 մլն դոլար։
«Մեր հիմնադրամը ստացել է հանգանականությունների հսկայական քանակություն, և հիմա մեզ վրա հսկայական պատասխանատվություն է ընկած»,- հայտարարել է հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Բարբարա Նյուհաուսը։
Նրա խոսքերով՝ կազմակերպությունը կանոնավորապես շփվելու է հիվանդների, դոնորների, ԶԼՄ-ների և հասարակության հետ, որպեսզի այդ միջոցները գրագիտորեն ներդնի Լու Գերիգի հիվանդության դեմ պայքարին միտված նախագծերում։
Լու Գերիգի հիվանդությունը ախտահարում է գլխուղեղի շարժողական կենտրոնները և հանգեցնում կաթվածի։