Գերմանական «Բորուսիա Դրոտմունդ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության վերաբերյալ.
«Մենք հանդիպելու ենք և՛ մեր հին ծանոթների, և՛ նոր ակումբների հետ: Ես երբեք չեմ խաղացել Անդերլեխտում կամ Ստանբուլում: Վիճակահանությունից առաջ ոչ մեկս գուշակությամբ չէինք զբաղվում ու չէինք փորձում կռահել, թե ովքեր են լինելու մեր մրցակիցները: «Բորուսիա»-ն պայքարելու է մինչև վերջ ու ընդունում է այն արդյունքը, որը եղավ վիճակահանությունից հետո»-, ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում հանդիպելու է «Արսենալ»-ի, «Անդերլեխտ»-ի և «Գալաթասարայ»-ի հետ: