ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Նյու Յորքի ժամանակով 14։00-ին (Կիևի ժամաակով 21։00-ին) կանցկացնի արտակարգ հանդիպում՝ կապված Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մտցնելու հետ։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱԽ-ում օգոստոսին նախագահող, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը, հաղորդում է ITAR-TASS-ը։
«Մենք ակնկալում ենք Ռուսաստանից լսել բացատրություններ այն մասին, թե ինչու նրա զինծառայողները Ուկրաինայի տարածքում են գտնվում»,- հայտարարել է նա։
Հինգշաբթի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ էր արել Արևմուտքի երկրներին գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։