Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը հաղորդել է, որ Կիևը ԱՄՆ-ին խնդրում է իրեն հատուկ դաշնակցի կարգավիճակ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Մեր պետությունը ակնկալում է ԱՄՆ-ի օգնությունը, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ից դուրս Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական դաշնակցի հատուկ կարգավիճակի տրամադրման ճանապարհով»,- հայտնել է Կովալը ԱԱՊԽ արտահերթ նիստի արդյունքներով։