Գիտնականներն ապացուցել են, որ օրգազմ ապրող մարդիկ այդ պահին ոչ միայն հաճույք են պատճառում իրենց, այլև մարզում են ուղեղը։ Իրականում օրգազմի դրական էֆեկտն ավելի ուժեղ է, քան գլուխկոտրուկ կամ սուդոկու լուծելունը, գրում է The Times of India–ն։
Պրոֆեսոր Բարի Կոմիսարուկը համոզված է, որ, ի տարբերություն օրգազմի, ինտելեկտուալ մարզումները մեծացնում են ուղեղի ակտիվությունը, սակայն միայն որոշակի հատվածներում։ Իսկ ահա օրգազմը ընդհանրական էֆեկտ է ունենում, ավելին, այն շրջափակում է ցավի զգացողությունը։
Գաղտնիքն այն է, որ օրգազմի հետևանքով ավելանում է արյան հոսքը դեպի ուղեղ։ Իսկ արյան հետ ուղեղ են մատակարարվում բոլոր կարևոր սննդարար նյութերը և թթվածինը։ Այդ տեսանկյունից օրգազմը հիանալի միջոց է՝ պաշտպանվելու նեյրոդեգեներատիվ հիվանդություններից։