Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե ԵԽ արտահերթ գագաթնաժողովում քննարկվելու են Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցները՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելք զորքեր մտցնելու մասին հաղորդագրությունների հետ, հաղորդում է RIA Novosti–ն։
«Մենք տեղեկություններ ենք ստանում ռուսական զինվորների ուժեղացված ներկայության (Ուկրաինայում) և նոր անկարգությունների մասին… Դա ցույց է տալիս, որ մենք Եվրոպական խորհրդի նիստում պետք է զբաղվենք այդ հարցով։ Մենք դեռ այս տարվա մարտին հստակ նշել էինք, որ հետագա սրման դեպքում կրկին պետք է խոսենք պատժամիջոցների մասին»,- ասել է Մերկելը։